Կարծիք

02.08.2024 13:27


Այս անձնավորությունն իր կերպարով ավելի վատն է, քան փարիզյան օլիմպիադայի բացման պերսոնաժները

Այս անձնավորությունն իր կերպարով ավելի վատն է, քան փարիզյան օլիմպիադայի բացման պերսոնաժները

Շատերը Հայաստանում և ողջ աշխարհում զարմացան՝ փարիզյան օլիմպիադայի բացման պերսոնաժների հետ ծանոթանալիս:

Զարմանալի էր, թե ինչ աստիճանի կարող է անկում ապրել ժամանակակից մարդը, եթե նրան կարող էին դուր գալ փարիզյան օլիմպիադայի բացման պերսոնաժները:

Նույնիսկ հեքիաթների ամենաբացասական կերպարները չէին կարող մրցել նրանց հետ:

Թվում է, թե Հայաստանում, գոնե մեր ժամանակներում, դա հնարավոր չի տեսնել: Սակայն մեր այլասերվածները ունեն այլ ձև և այլ բովանդակություն:

Օրինակ, արդեն հայտնի դարձած ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը վերջերս հրապարակավ նշել էր, թե երազում է այն օրը, երբ նա կկարողանա մեկնել Բաքու:

Քաղաքացի Ասիլյանը դա հայտարարում է՝ թքած ունենալով այն հինգ հազար ծնողների վրա, որոնք երեխա էին կորցրել, այն ավելի քան 10 հազար մեր զինվորների վրա, որոնք պատերազմի հետևանքով հաշմանդամ են դարձել:

Նա թքած ունի նաև այն մեր 80 զինվորների վրա, որոնք այսօր տանջամահ են լինում Բաքվի բանտերում: Նա թքած ունի այն ավելի քան 200 անհայտ կորածների վրա, որոնց բարեկամները չգիտեն, թե որտեղ փնտրեն իրենց երեխաներին:

Քաղաքացի Ասիլյանը թքած ունի 3 մլն մեր ժողովուրդի վրա և միայն մեկ մարդու վրա նա թքած չունի, դա իր կումիրն է՝ Նիկոլ Փաշինյանը:

Նա և նրա նմանները ոչ մի կապ չունեն մեր երկրի, մեր ժողովուրդի, մեր պատմության հետ: Նրանց դավադրաբար 2018-ին հանձնել են իշխանությունը, օտար թշնամիների ճնշման տակ, որպեսզի սրանք ներսից կազմաքանդեն, ծաղրեն մեր երկիրը: Իսկ ԱԱԾ կոչեցյալը հենց սրանց պաշտպանությամբ պիտի զբաղվի, որպեսզի հայկական պետության կազմաքանդման հիմնավորումը գաղափարական հիմք ստանա:

Ամո՛թ մեզ բոլորիս, և բոլորին, ովքեր տարբեր հիմնավորումներով փորձում են երկարաձգել այս այլասերվածների իշխանության կյանքը: Նրանք պակաս սրիկա չեն, քան այս այլասերվածները, ովքեր բացահայտ են ծաղրում մեր ժողովուրդին, ցույց տալով աշխարհին, որ մենք դարձել ենք ՉՄՈ երկիր, որը չունի տարրական արժանապատվություն՝ պատմական աղբանոց ուղարկելու մեր ազգային արժանապատվությունը ծաղրող սրիկաներին:

Սրանք ադրբեջանական բանակից ավելի վտանգավոր են, քանի որ ի տարբերություն թշնամիների, որոնք սպանում են մեր մարմինները, սրանք մեր արժանապատվությունն են ծաղրում, սպանում մեր հոգիները:

Ադրբեջանցիներին պարտվելուց մենք կարող ենք կորցնել տարածքներ, սրանց պարտվելուց, մենք կկորցնենք մեր հոգիները, մեր մարդկային էակ լինելը, որից դեպի նոր ցեղասպանություն կլինի ընդամենը մեկ քայլ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը