Շիրակում «Զիլ» է այրվել․ 33-ամյա վարորդի վիճակը միջին ծանրության է
Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում այսօր բեռնատար է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 12:20-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվում է 33-ամյա Հ․Դ․-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատար։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 13:30-ին: