Քաղաքական

02.08.2024 18:29


Պետք չէ նեղվել, եթե մի բան կեղծ է, սուտ է, ասում ենք սուտ է․ Լևոն Քոչարյանը՝ դատախազներին (տեսանյութ)

Պետք չէ նեղվել, եթե մի բան կեղծ է, սուտ է, ասում ենք սուտ է․ Լևոն Քոչարյանը՝ դատախազներին (տեսանյութ)

«Արդեն երկրորդ տեսանյութն ենք նայում։ Անցած տեսանյութը նայելուց հետո էլ անընդհատ նույն հարցն էի հնչեցնում՝ արդյոք ինչ-որ մեկը լսե՞ց օրինական պահանջ։ Դատախազը, ի վերջո, չխոսեց այդ մասին՝ ընդունելով, որ տեսանյութում նման բան չկա»,-դատական նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Դատական նիստում հետազոտվում էին տեսանյութերը այն մասին, որ Լևոն Քոչարյանը, իբրև, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին, կարմիր բերետավորներին ծեծի է ենթարկել և այլն։ Տեսանյութերում նման տեսարաններ, որոնք ընկած էին մեղադրանքի հիմքում, չգտնվեցին։

«Հիմա նորից ասեմ․ Մեղադրանքում կա երեք հիմնական կետ։ Մեկն այն է, որ եղել է օրինական պահանջ։ Այնուհետև՝ չեն ենթարկվել, հետ են պտտվել, մխրճվել են ոստիկանների մեջ։ Երրորդը՝ դա ուղղորդվել է հարվածներով և բռնութուններով։ Մենք արդեն երկրորդ տեսանյութն ենք դիտում․ արդյո՞ք որևէ մեկը այս տեսանյութերում նման բաներ է տեսել։ Ոչ, ոչ ու նորից ոչ, որովհետև նման բաներ չեն եղել։

Այս տեսանյութերը նայելուց հետո ինչպե՞ս է մեղադրող կողմը գրում, թե եղել է օրինական պահանջ, ինչպե՞ս է գրում՝ մենք մխրճվել ենք, ինչպե՞ս է գրում, թե հարվածներ են եղել, երբ ակնհյատորեն երևում է, որ չեն եղել նման բաներ»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Դիմելով դատախազներին էլ՝ ասաց․ «Ամեն անգամ մեղադրող կողմը նեղվում է, երբ մենք ուրիշ որակում ենք տալիս էս պրոցեսին։ Հարգելի դատազներ, իսկ ի՞նչ անենք՝ Էս իրականությունն ունենալով։ Մենք ձեզ ամեն դեպքում համարում ենք կիրթ մարդիկ, ովքեր տեսնում, հասկանում են։ Էս ամենից հետո պետք չէ նեղվել։ Պետք չէ նեղվել, ու սա իրականությունն է։ Եթե մի բան կեղծ է, եթե մի բան սուտ է, ասում ենք սուտ է, անձնական վիրավորանք չէ, իրականություն է։

Վիրավորանքները լինում են տարբեր ձևի․ լինում են բառերով, գործողություններով, միգուցե հայացքով․ ձեր վիրավորանքը մեր նկատմամբ էս ամբողջ գործունեությունն է»։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը