Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին են զանգահարել և հայտնել, որ «դեմքի փափուկ հյուսվածքային քերծվածքներ, ճակատային հատվածի հեմատոմ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լևոն Չ․-ն:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 42-ամյա Առնակ Ն․-ն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաչիկ Ի․-ն «Արարատ» հյուրանոցի տնօրենն է։