Լրահոս

04.08.2024 16:58


Եղանակը ևս 2-4 աստիճանով կտաքանա

Եղանակը ևս 2-4 աստիճանով կտաքանա

Հայաստանի տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 14-18 մ/վ արագությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը