Աշխարհ

04.08.2024 20:21


Փարիզ-2024. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ՕԽ արծաթե մեդալակիր է

Փարիզ-2024. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ՕԽ արծաթե մեդալակիր է

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966միավոր և նվաճեց արծաթե մեդալ:

Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է:

Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է:

Ավելի վաղ օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը գրավել էր 6-րդ հորիզոնականը:

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Մինչ այս Հայաստանի ընտրանու կազմում հանդես են եկել մի քանի մարզիկներ: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը չեն հաղթահարել որակավորման փուլը: Մեկ հաղթանակից հետո ¼ եզրափակիչում պարտություն է կրել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը