Կրակոցներ Խոր Վիրապի հարակից դաշտերում. կա վիրավոր
Օգոստոսի 4-ի երեկոյան Խոր Վիրապի տարածքում կրակոցներ են հնչել եւ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն 33-ամյա Վ.Բ-ին կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են շտապել իրավապահները ու պարզել են, որ օգոստոսի 4-ին գ.Փոքր Վեդի, Մ.Հովհաննիսյան փողոցի հասցեում գործող գարեջրատանը ծննդյան տարեդարձ է եղել, որտեղ մի խումբ երիտասարդներ վիճել են, որի ընթացքում Ա.Կ-ն օդամղիչ ատրճանակով կրակել է Վ.Բ-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով Վ.Բ-ն «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ դիմել է «Էրեբունի» հիվանդանոց։

Իրավապահները փնտրում են կատարողին։