Տնտեսական ակտիվության անկման ֆոնին Հայաստանի իշխանությունները վարում են հարկային բեռի շարունակական ավելացման քաղաքականություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկվում է հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող՝ վերադարձվող եկամտահարկի 20%-ով հարկման հնարավորությունը:
«Գործող կառավարությունը նման նախաձեռնություններ է ցուցաբերում ոչ լավ օրից։ Մեզ մոտ տնտեսական ակտիվության անկում է նկատվում, քանի որ թուլանում են արտաքին գործոնները, որոնք նպաստել են տնտեսության աճին։ Նվազում են հարկային մուտքերը. առաջին կես տարում հավաքագրվել է պլանավորվածից մոտ 110 մլրդ դրամով (282 մլն դոլար) պակաս։ Ըստ այդմ, այս կառավարությունը որդեգրել է հարկերի ավելացման քաղաքականություն»,-ընդգծեց պատգամավորը։
Նա նշում է, որ ընթացիկ ամռանը իշխանություններն արդեն կրկնակի (5%-ից 10%) բարձրացրել են շրջանառության հարկի բազային դրույքաչափը փոքր և միջին բիզնեսի համար, իսկ այժմ շարունակում են հարկերի լրացուցիչ աղբյուրներ փնտրել։
Ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ, Հայաստանի կառավարությունը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ խփել․ սահմանափակելով արտոնությունը՝ զսպում է ծրագրի կիրառումը։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը դրանով, առաջին հերթին, մտադիր է ազատվել եկամտահարկի վերադարձի համակարգից, իսկ ապա՝ փաստացի նախատեսում է ինչ-որ բան «պոկել» վերադարձվող հարկից, ասում է մեր զրուցակիցը։
«Նախ և առաջ, այդ ծրագիրն իրենք չեն նախաձեռնել։ Այն եղել է դեռևս մինչև նրանց գալն իշխանության, ու հիմա հետևողականորեն նվազեցնում են եկամտահարկի վերադարձի ծրագրի գրավչությունը նախ՝ սահմանափակելով տարածքային ընդգրկումը, ապա՝ նվազեցնելով հարկային արտոնությունը: Եթե այսպես շարունակվի, ապա մոտ ապագայում ականատես կլինենք ա՛յն ծրագրի փակմանը, որը նպաստել է բնակարանաշինության ոլորտի ծաղկմանը։ Տնտեսության հիմնական ուղղություններից մեկը կզրկվի գլխավոր խթանից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-կարծում է Ավետիսյանը։
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը քաջ գիտակցում է այն ռիսկերը, որոնք սպառնում են երկրի տնտեսությանը և ձգտում է բոլոր ուղղություններով հնարավորինս շատ հարկեր հավաքել, ինչպես նաև կրճատել բյուջետային ծախսերը, տվյալ դեպքում ՝ եկամտահարկի վերադարձի մասով: Փաստորեն, մինչ այդ թիրախում էին փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, իսկ հիմա սլաքներն ուղղվել են դեպի միջին խավ, որը կարող էր իրեն թույլ տալ եկամտահարկի վերադարձի ծրագրով բնակարան ձեռք բերել։
«Ցավոք, որքան առաջանանք, այնքան նման քայլերի ականատես կլինենք։ Սոցիալական բաղադրիչի ներառմամբ լուծումներ փնտրելու փոխարեն իշխանությունները, մանևրելով, փորձում են հասնել իրենց ցանկալի նպատակին»,-եզրափակեց խորհրդարանականը:
ԶԼՄ-ների տրամադրության տակ է հայտնվել կառավարության մշակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի հիմնավորումը, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ նախաձեռնությունը կոչված է վերականգնելու սոցիալական արդարությունը, «հաշվի առնելով, որ գործնականում վերադարձի համակարգից օգտվում են առավելապես բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները: Արդյունքում նրանք փաստացի չեն վճարում Եկամտահարկը կամ վճարում են դրա միայն մի փոքր մասը, մինչդեռ համեմատաբար ցածր եկամուտ ունեցող անձինք ամբողջությամբ վճարում են 20% հարկը, քանի որ համակարգի շահառու չեն»:
Ըստ այդմ, ակնկալվում է, որ օրենքի փոփոխությունների ընդունմամբ Համակարգի բարձր վարձատրվող շահառուները կսկսեն եկամտային հարկը գոնե մասնակիորեն վճարել պետությանը։
Վերադարձվող եկամտահարկը կհարկվի՞․ Թադևոս Ավետիսյանի մեկնաբանությունը