Լրահոս

05.08.2024 14:53


Զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ․ Կեղծիք է. Կարմիր խաչը զգուշացնում է

Զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ․ Կեղծիք է. Կարմիր խաչը զգուշացնում է

Անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց` օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրելով անձնական և բանկային տվյալներ։

Այս մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի գրասենյակի մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվության համաձայն, անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։

Հակերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր Խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին՝ 81 84»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը