Լրահոս

05.08.2024 14:55


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում оգոստոսի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 6-ի և 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-ին և 7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Այս խորագրի վերջին նյութերը