Աշխարհ

05.08.2024 15:59


Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարարի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարարի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է Աբեդ Ալ Զերիեին, որը Գազայի հատվածում զբաղեցնում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը:

Իսրայելցի զինվորականները ալ Զարիեիին մեղադրել են, մասնավորապես, այն բանում, որ նա, իբր, վերահսկում էր ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի հատված մտնող մարդասիրական օգնությունը յուրացնելու փորձերը:

Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 200 պատանդ են վերցրել։ Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 39,5 հազարը, տուժել է ավելի քան 91 հազար մարդ:

Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի, Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Ռաֆախում, որը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը:

ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Մոսկվայի դիրքորոշման համաձայն՝ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված բանաձևի հիման վրա՝ 1967 թվականի սահմաններում պաղեստինյան պետության ստեղծմամբ, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը