Լրահոս

05.08.2024 16:02


Ավտովթար Վայոց ձորի մարզում․ 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար Վայոց ձորի մարզում․ 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Oգոստոսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Սևակ Մ.-ի վարած «Mitsubishi» և Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Լ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու նշված ավտոմեքենաների ուղևորները՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 59-ամյա Սոնա Օ.-ն, 30-ամյա Դավիթ Ա.-ն, 56-ամյա Գագիկ Հ.-ն, 23-ամյա Սյուզի Գ.-ն, 59-ամյա Գոհար Հ.-ն, 55-ամյա Անուշ Շ.-ն և 55-ամյա Սեդա Մ.ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը