Աշխարհ

05.08.2024 16:06


Մոլդովայում իշխող կուսակցության պատգամավորը մահացել է իշամեղվի խայթոցից

Մոլդովայում իշխող կուսակցության պատգամավորը մահացել է իշամեղվի խայթոցից

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Պասատը մահացել է իշամեղվի խայթոցի հետևանքով առաջացած անաֆիլակտիկ շոկից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունը։

«Մեծ ցավով հայտնում ենք մեր գործընկեր, պատգամավոր Յուրի Պասատի՝ գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության հանձնաժողովի փոխնախագահի մահվան մասին: Մահը վրա է հասել այսօր առավոտյան` անաֆիլակտիկ շոկի պատճառով, որն առաջացել է իշամեղվի խայթոցից»,-գրված է կուսակցության Facebook-ի էջում։

Հաղորդագրությունում նշված է, որ Պասատը նվիրված էր իր գործին, իրեն դրսևորել է որպես աշխատասեր և ազնիվ գործընկեր։

Այս խորագրի վերջին նյութերը