Աշխարհ

05.08.2024 18:08


Թուրքիայի արևմուտքում հայտնաբերվել է մ.թ.ա. V դարի ոսկեդրամներով լի կճուճ. NAS

Թուրքիայի արևմուտքում հայտնաբերվել է մ.թ.ա. V դարի ոսկեդրամներով լի կճուճ. NAS

Թուրքիայի և ԱՄՆ հնագետների միջազգային խումբը ոսկեդրամներ է հայտնաբերել Թուրքիայի Հանրապետության արևմուտքում, հին հունական Նոտիոն քաղաքի պեղումների ժամանակ։ Դրանք պատկանում են մ.թ.ա. V դարին։ Հետազոտությունը հրապարակվել է Միչիգանի համալսարանի Notion Archaeological Survey (NAS) գիտական ամսագրում։

Գիտնականները հողից հանել են կճուճ՝ լի պարսկական դարիկներով՝ ոսկեդրամներ, որոնք հատվել են Պարսկական կայսրությունում։ Պատմական աղբյուրների համաձայն՝ մեկ դարիկը հավասար էր զինվորի մեկ ամսվա վճարին։ Հնագետները կարծում են, որ հայտնաբերված դարիկները հատվել են Սարդերում, որը գտնվում է Նոտիոնից մոտ 97 կիլոմետր հեռու։

Հետազոտողների խոսքով՝ առավել հավանական է, որ դրանք նախատեսված են եղել վարձկաններին վճարելու համար, որոնք թաքցվել էին և, անհայտ պատճառով, այդպես էլ չէին հասել հասցեատերերին։

Մասնագետները կարծում են, որ գանձը կարող էր չփնտրվել այն իրադարձությունների պատճառով, որոնք տեղի են ունեցել մ.թ.ա. 430-427թթ., երբ աթենացիները հետ վերցրին Նոտիոնը պարսիկներից և քաղաքից դուրս քշեցին պարսից տիրակալության կողմնակիցներին։

Թիմը նաև Նոտիոնում հայտնաբերել է խեցե և այլ իրերի մասնիկներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. V դարով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը