Աշխարհ

05.08.2024 17:20


Վերին Լարսի անցակետն այս գիշեր չի գործի

Վերին Լարսի անցակետն այս գիշեր չի գործի

Վերին Լարսի անցակետն այս գիշեր ժամը 01:00- ից չի գործի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Ռուս-վրացական սահմանային անցակետի վրացական կողմում այս գիշեր նախատեսվում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում վրացական անցակետը այս գիշեր 01:00- ից մինչ առավոտյան 10:00 չի գործի»,–ասաց նա:

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը