Աշխարհ

06.08.2024 10:11


Ռուսաստանում արջը հոշոտել է ձկնորսին

Ռուսաստանում արջը հոշոտել է ձկնորսին

Արջը հոշոտել է ձկնորսին Մագադանի մարզի Վերին Սեյմչան գյուղում, գիշատչին արդեն սպանել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է մարզի «Օխոտնադզորի» վարչության ղեկավար Ելենա Սլոբոդյանյուկը։

«Վերին Սեյմչան գյուղից ոչ հեռու հայտնաբերվել է մի մարդու մարմին՝ վայրի կենդանու հարձակման հետքերով։

Ուսումնասիրման ժամանակ պարզվել է, որ գորշ արջը հարձակվել է մարդու վրա։ Մեր տեղեկացմամբ՝ 41-ամյա տղամարդը վերադառնալիս է եղել ձկնորսությունից, նրա մեքենան խափանվել է, և նա գիշերով որոշել է առաջ ընթանալ ոտքով»,-տեղեկացրել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը