Լրահոս

06.08.2024 15:05


Տղամարդը փորձել է պտուտակահանով բացել «Հայփոստի» եվրոպատուհանը և գողություն կատարել. մանրամասներ

Տղամարդը փորձել է պտուտակահանով բացել «Հայփոստի» եվրոպատուհանը և գողություն կատարել. մանրամասներ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 4-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։

Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը:

Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը