Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանն իր կարիերայում 3-րդ անգամ ՕԽ եզրափակիչում է
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Փարիզ-2024-ի եզրափակիչ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Կուբան ներկայացնող աշխարհի գործող չեմպիոն Գաբրիել Ռոսիլոյի հետ: Ալեքսանյանը հաղթանակի հասավ 5:3 հաշվով և կպայքարի օլիմպիական երկրորդ ոսկե մեդալի համար:
Մեկնարկային երկու գոտեմարտերում Արթուր Ալեքսանյանն առավելության էր հասել Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունի ( 9:0) և ուզբեկ Ռուստամ Ասակալովի (9:5) նկատմամբ:
97 կգ քաշային կարգի եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:15-ին: