Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են։ Այդ մասին ահազանգում է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։
Թե ինչն է ընկած ձերբակալման որոշման մեջ, Երիցյանը չի մանրամասնում։
Հիշեցնենք. Օգոստոսի 1-ին Ռոման Երիցյանը հայտնել էր, որ մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։
Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական և շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին:
Օգոստոսի 2-ին Քննչական կոմիտեն կարճ տեսանյութ էր հրապարակել և գրել, թե Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով:
Ավելի ուշ Ռոման Երիցյանն անդրադարձել էր տարածված տեսանյութին և նշել, որ ՔԿ-ն խեղաթյուրում է իրականությունը:
Օգոստոսի 3-ին արցախցի փաստաբանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ:
Օգոստոսի 4-ին դատարանը մերժել էր Արամ Երիցյանի ձերբակալումը, ճանաչել ոչ իրավաչափ և դատարանի դահլիճից ազատ արձակել։
Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են