Տնտեսական

07.08.2024 16:24


Փաշինյանի կառավարությունն արտաքին պարտք կրկին կվերցնի, այն էլ՝ երկու հատ

Փաշինյանի կառավարությունն արտաքին պարտք կրկին կվերցնի, այն էլ՝ երկու հատ

Կառավարությունը վաղվա՝ օգոստոսի 8-ի նիստում համաձայնություն կտա միանգամից երկու խոշոր վարկային համաձայնագրի։

Այսպես․

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի մայիսի 22-ին և մայիսի 23-ին ստորագրված «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրն է, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Մյուս վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024թ. հունիսի 26-ին՝ Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև։ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ է՝ 75 մլն եվրո:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

  1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
  2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
  3. պետական գնումների համակարգի արդիականացումը,
  4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
  5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
  6. ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
  7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը