Աշխարհ

07.08.2024 23:28


Փարիզ-2024. ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Փարիզ-2024. ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ 33-րդ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանի մրցակիցը Ուզբեկստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Արամ Վարդանյանն էր: Ամոյանին հաջողվեց առավելության հասնել 6:5 հաշվով և դառնալ Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր:

Մալխաս Ամոյանն աշխարհի 2022 թվականի առաջնության ոսկե մեդալակիր է, երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: Փարիզ-2024-ը Մալխաս Ամոյանի առաջին Օլիմպիական խաղերն էին:

Քիչ ավելի ուշ Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը