Աշխարհ

07.08.2024 23:34


Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Իրանից Մոհամմադհադի Սարավիի հետ: Հայկական ըմբշամարտի լեգենդ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում զիջեց 4:1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը Ռիո-2016-ի ոսկե, Տոկիո-2020-ի արծաթե, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է: Աշխարհի առաջնությունների քառակի (2014, 2015, 2017, 2022), Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն է (2012, 2013, 2014, 2018, 2020, 2023, 2024):

Ավելի վաղ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձավ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը