Տնտեսական

08.08.2024 11:40


92 մլն 300 հազար եվրո․ Փաշինյանի կառավարությունը հերթական վարկն է վերցնում

92 մլն 300 հազար եվրո․ Փաշինյանի կառավարությունը հերթական վարկն է վերցնում

ՀՀ կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի մայիսի 22-ին և մայիսի 23-ին ստորագրված «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը