Օրվա երկրորդ արտաքին պարտքը, այս անգամ՝ 75 մլն եվրո
Կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում հավանություն տվեց 2024թ. հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրված վարկային համաձայնագրին։ Դրանով Հայաստանին է տրամադրվում 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
պետական գնումների համակարգի արդիականացումը,
կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։
Հիշեցնենք, որ սա մեկ նիստում վերցված երկրորդ վարկն է։ Առաջինը ևս պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար էր՝ 92,3 մլն եվրո։
Օրվա երկրորդ արտաքին պարտքը, այս անգամ՝ 75 մլն եվրո
Կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում հավանություն տվեց 2024թ. հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրված վարկային համաձայնագրին։ Դրանով Հայաստանին է տրամադրվում 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։
Հիշեցնենք, որ սա մեկ նիստում վերցված երկրորդ վարկն է։ Առաջինը ևս պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար էր՝ 92,3 մլն եվրո։
Աղբյուրը՝ yerevan.today