Աշխարհ

08.08.2024 17:58


Մագնիսական փոթորիկը կարող է սկսվել օգոստոսի 10-ի գիշերը

Մագնիսական փոթորիկը կարող է սկսվել օգոստոսի 10-ի գիշերը

Օգոստոսի 9–ի երեկոյան կարող է սկսվել միջին ուժգնության մագնիսական փոթորիկ, որը կարող է ձգվել գրեթե ամբողջ շաբաթ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում ներկայացված ժամանակացույցը:

Երկրի մագնիսոլորտը հանգիստ կլինի գրեթե ամբողջ ուրբաթ օրը, սակայն մոտավորապես ժամը 15.00-ից մինչև 18.00-ն (Մոսկվայի ժամանակով) կսկսվեն փոթորկումները: Դրանից հետո կառաջանա թույլ՝ G1 մակարդակի մագնիսական փոթորիկ, որը կարող է բարձրանալ միջին՝ G2 մակարդակի:

Նման վիճակում Երկրի մագնիսոլորտը կգտնվի մինչև օգոստոսի 10-ի ժամը 15:00-ն (Մոսկվայի ժամանակով), ինչից հետո փոթորիկը կավարտվի:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը