Լրահոս

08.08.2024 21:19


Կոտայքի մարզում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էմիլ Հ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղա հետիոտնի:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել երեխային, ապա վարորդի հետ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը