Ի՞նչն է փոխվել. Հայաստանը չկողմնորոշված է, Ադրբեջանը կողմնորոշվել է. Ստեփան Դանիելյան
ՀՀ արտգործնախարարությունը երեկ արձագանքել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի այն հայտարարությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս։
«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը, պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,-ընդգծել է Անի Բադալյանը:
Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց «խաղաղության պայմանագիր» կոչվող նախագծից հանել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ հարցը, երկու կողմերը կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ չեն կարող հասնել համաձայնության, այս ամենը հետագայում ի՞նչ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար։
Քաղաքագետ, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ ամբողջ խնդիրն այն է, թե ինչու հիմա Ադրբեջանը համաձայնեց, որ ինչ-որ պայմանագիր կնքվի՝ առանց իրենց հիմնական պահանջի, որպեսզի դեպի Նախիջևան, առանց Հայաստանի վերահսկողության, ճանապարհ գործի Ադրբեջանի հետ։
«Հիմա մեզ պետք է հետաքրքրի հիմնական հարցը, թե ի՞նչն է փոխվել։ Կարծում եմ՝ հիմնական պահանջը, որպեսզի կոմունիկացիաները բացվեն, Արևմուտքի պահանջն էր, որը շատ վատ է ընդունել նաև Հյուսիս-Հարավ ճանապարհը, վատ է ընդունել նաև Թուրքիան, որովհետև Հյուսիս-Հարավ ճանապարհն Իրանով դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջոցով, հարվածում է նաև Թուրքիայի ծրագրերին։ Սա է հիմնական խնդիրն ու պահանջը, որպեսզի այդ պայմանագիրը կնքվի ու դա ներառի, որը, կրկնում եմ՝ Միացյալ Նահանգների, Թուրքիայի ու Արևմուտքի պահանջն էր։ Հիշում ենք Օ՛Բրայենի, Էրդողանի հայտարարությունները, նաև Իրանի հայտարարությունները, որ այդ ամենին դեմ է, որովհետև եթե ճանապարհ են ուզում, կարող են Իրանով սարքել ճանապարհ ու առևտուր անել՝ առանց խոչընդոտների»,-168.am-ի հետ զրույցում նշեց Ստեփան Դանիելյանը։
Ըստ նրա, հասկանալի է, որ Արևմուտքի ու Թուրքիայի համար այս ճանապարհը Հայաստանով պետք է ունենար ռազմաքաղաքական նշանակություն, ուստի իրենց նպատակների մասին նրանք հստակ ասել են՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, Իրանին չթույլատրել մտնել տարածաշրջան, խոչընդոտներ ստեղծել նաև Չինաստանի համար։ Այսինքն՝ թուրքական աշխարհի գաղափարն արևմտյան գաղափար է, որը Թուրքիան օգտագործում է մի շարք երկրների դեմ։
«Հիմա ստացվում է, որ Ադրբեջանը մտնում է «գլոբալ հարավ» հասկացության մեջ՝ որը ձեռնտու է նաև Չինաստանին, նրա հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել, ստրատեգիական համագործակցության պայմանագիր ստորագրել էր նաև Ռուսաստանի հետ։ Իրանի հետ ևս փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները, Ադրբեջանն իր դեսպանատունը նորից բացեց Իրանում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն արդեն կողմնորոշվել է ու կողմնորոշվել է դեպի հակաարևմտյան բլոկ։ Արևմուտքից Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրի Հայաստանի հետ, որպեսզի Սյունիքով ճանապարհը բացվի՝ առանց Հայաստանի վերահսկողության։
Հիմա հարց է առաջանում, թե Հայաստանը որտե՞ղ է, Հայաստանով ի՞նչ կոմունիկացիաներ են անցնելու դեպի Հյուսիս-Հարավ, Վրաստան, որին դեմ է Արևմուտքը, և բոլորի ուշադրությունը Սյունիքի վրա է։ Հայաստանը դուրս է գալիս չկողմնորոշված, ապագա չունեցող երկիր, որն անհասկանալի քաղաքականություն է տանում՝ պարզ չէ՝ ում շահերից ելնելով, հաստատ ոչ Հայաստանի շահերից։ Ադրբեջանն իր հայտարարությամբ կողմնորոշվել է»,-շեշտեց նա։
Քաղաքագետը այս համատեքստում նաև ընդգծեց, որ 2020 թվականին արցախյան պատերազմը սկսվեց, որովհետև դա եղել է Մինսկի խմբի որոշումը, քանի որ Նիկոլ Փաշինյանն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ արդեն որևէ լուծում չկար, բանակցությունները մտել էին փակուղի։
«Օ՛Բրայենն ասում է՝ Ադրբեջանը համաձակ քայլ արեց։ Այսինքն՝ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ ինքնուրույն նման գործողություններ անի, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ։ Պետք է լինի միջազգային թույլտվություն, կամ գոնե միջազգային որևէ կենտրոնի որոշում, որպեսզի կարողանա նման քայլ անել։
Մենք պետք է մտածենք, թե աշխարհում ինչ պրոցես է կատարվում, ինչ իրավիճակ է, Հայաստանն ինչ քաղաքականություն է վարում, Հայաստանը կարող է սխալ քաղաքականություն վարել, որը թույլ կտա, որպեսզի Ադրբեջանը հերթական անգամ հարձակվի Հայաստանի վրա։ Եթե հարցն այսպես ենք դնում, ապա խնդիրը ոչ թե Ադրբեջանն է դառնում, այլ Հայաստանի դիվանագիտությունը, որը գտնվում է խայտառակ վիճակում։
Հայաստանում որոշում կայացնողը կատաստրոֆա է երկրի համար, որը ոչինչ չի հասկանում։ Ալիևն էր ժամանակին ասում, որ իրենց հաղթանակի գրավականը եղել է նաև Հայաստանի ղեկավարը, որը չի հասկանում, թե աշխարհում ինչ է կատարվում, և սխալ քայլեր է անում»,-եզրափակեց Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Ալիևի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Ամիրբեկովն ասել էր, որ երկու կողմերը փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են անվանում։
«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի՝ ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում»,-ասել է Ալիևի ներկայացուցիչը։