«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենա է հրդեհվել․ վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Օգոստոսի 9-ին, ժամը 08։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1973 թ.) բառնախցիկի պլաստմասե ներքին հարդարանքը և հետևի նստարանը:
Հրդեհի հետևանքով վարորդը և ուղևոր Ա․ Դ․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Հ․ Ե․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Դ․-ինը՝ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: