Աշխարհ

10.08.2024 20:40


Չեխիայի լեռներում գլոբալ տաքացման հետևանքով թունավոր սարդեր են հայտնվել

Չեխիայի լեռներում գլոբալ տաքացման հետևանքով թունավոր սարդեր են հայտնվել

Գլոբալ տաքացման շարունակական գործընթացի արդյունքում Չեխիայի հյուսիսի Կրկոնոշե լեռներում հայտնվել են թունավոր դեղնապարկ ծակող սարդեր, որոնց բնակավայրը նախկինում Ասիայի և Հարավային Եվրոպայի երկրներն էին: Դրա մասին հայտնել է Չեխական հեռուստատեսությունը։

Ծովի մակարդակից 1603 մետրի հասնող լեռներում դեղնապարկ ծակող սարդերի հայտնվելն արձանագրել են Կրկոնոշե ազգային պարկի աշխատակիցները։ Ավելի վաղ հոդվածոտանիների այս ներկայացուցիչները հայտնաբերվել են Չեխիայի Հանրապետության հարավային շրջանների ցածրադիր վայրերում: Նրանք սկսեցին տարածվել այնտեղ մոտ 2008 թվականին:

Դեղնապարկ ծակող սարդերն, ի տարբերություն իրենց մյուս ցեղակիցների, կարող են կծելով ծակել մարդու մաշկը: Տուժողն անմիջապես իշամեղվի խայթոցի նմանվող ցավ կզգա։ Հնարավոր են ավելի ուժեղ անհատական ​​ռեակցիաներ, մասնավորապես սրտխառնոց: Սակայն նրանց խայթոցները վտանգավոր չեն մարդու կյանքի համար։

Դեղնապարկ սարդերի մարմնի երկարությունը հասնում է 15 մմ-ի։ Նրանց հայտնվելն արձանագրվել է նաև Գերմանիայում։ Կլիմայի փոփոխության և շոգ ու չոր օրերի քանակի ավելացման պատճառով նրանց ապրելավայրն ընդլայնվում է։ Այդ միջատներն, ըստ գիտնականների, այժմ տարածված են հյուսիսից 55 լայնության վրա, որն ավելի վաղ սահմանափակում էր տեսակը:

Չեխիայի բնապահպանության և լանդշաֆտի գործակալության ներկայացուցիչ Թոմաս Գերներն ավելի վաղ հայտնել էր, որ մարդկանց համար վտանգավոր ասիական ձիաբոռները, որոնք վտանգավոր են մեղուների համար, հանրապետությունում առաջին անգամ հայտնաբերվել են անցյալ տարվա աշնանը։ Ասիական ձիաբոռը շատ ավելի մեծ է, քան եվրոպական տեսակը: Նրա խայթոցը հատկապես վտանգավոր է ալերգիայից տառապող մարդկանց համար։ Այս միջատի հետ հանդիպումը կարող է մահացու լինել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը