Աշխարհ

10.08.2024 17:20


Կուզեի խաղացողներին ավելի շատ հանգիստ տալ․ Գվարդիոլա

Կուզեի խաղացողներին ավելի շատ հանգիստ տալ․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ կցանկանար «Սիթիի» ֆուտբոլիստներին ավելի շատ ժամանակ տալ հանգստի համար։

«Մենք փորձում ենք նրանց հնարավորինս շատ հանգստի ժամանակ տրամադրել: Մենք կցանկանայինք ավելի շատ ժամանակ տալ, բայց ունենք այն, ինչ ունենք…։

Ֆուտբոլիստներից մի քանիսը վերադարձել են, Անգլիայի հավաքականի խաղացողներն ու Ռոդրին կժամանեն հաջորդ շաբաթ»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում ( նախկինում Twitter):

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը