Լրահոս

10.08.2024 21:19


Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Արևիկ ափամերձ տարածքի գազասպառողների, «Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ի, «Կոնդ» ԱՁ-ի, սեփականատեր Հենզել Պետրոսյանի, «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Վան հանգստյան տուն» ՍՊԸ-ի, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ի, «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի, սեփականատեր Վ․Գրիգորյանի, սեփականատեր Ն․Վարդանովայի գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի Կենտրոնական փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ 500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 21:00-ն կդադարեցվի «Վասարմ և ընկերներ», «Ջի Բի Առ», «Լի գազ» ՍՊԸ-ների, «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, սեփականատեր Ստեփան Շիշիկյանի գազամատակարարումը։

Այս խորագրի վերջին նյութերը