Աշխարհ

10.08.2024 16:24


Թուրքիայում 6․5 մլն երեխա գտնվում է ծանր աղքատության մեջ

Թուրքիայում 6․5 մլն երեխա գտնվում է ծանր աղքատության մեջ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը հրապարակել է Թուրքիայում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների թվաքականը։

Նշվում է, որ Թուրքիայում 6․5 մլն երեխա գտնվում է ծանր աղքատության մեջ ու յուրաքանչյուր հինգերորդ երեխա զրկված է բավարար ու սննդարար սնունդից, իսկ յուրաքանչյուր չորրորդ երեխա դպրոց է հաճախում քաղցած։

Այս ցուցանիշով Թուրքիան համարվում է մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը։

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարության սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրի հաշվետվության համաձայն՝ ֆինանսական վատ վիճակում գտնվող ընտանիքներին տրամադրվող օգնությունից օգտվող երեխաների թիվը 2024-ի առաջին 6 ամսվա դրությամբ հասել է մոտ 172․000-ի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը