Լրահոս

11.08.2024 10:40


Վարազդատ Լալայանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Վարազդատ Լալայանը Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի գերծանր քաշային կարգում երկամարտի 467 կգ արդյունքով դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։

Գերծանր քաշային կարգում 470 կգ արդյունքով ոսկին նվաճել է Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն։

Իսկ երրորդ տեղը զբաղեցնում է Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը` 461 կգ արդյունքով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը