Պորտասարում 13 000 տարեկան տաճարում հայտնաբերված քարե սյունն աշխարհում ամենահին արևալուսնային օրացույցն է
Ժամանակակից Թուրքիայի տարածքում հայտնաբերված քարե սյան նկարները, որոնք 13 000 տարեկան են, կարող են լինել աշխարհում ամենահին արևալուսնային օրացույցը, նշվել է նոր հետազոտությունում։ Գուցե օրացույցը փորագրվել է ի պատիվ աստղակերպի աղետալի հարվածի։
Հնագետները այդ նշանները հայտնաբերել են Գյոբեկլի թեփեում (հայերեն՝ Պորտասար), հնագիտական հուշարձանը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հարավում, որը հայտնի է տաճարների առատությամբ, նշվել է հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Time and Mind ամսագրում։
Վերջերս ուսումնասիրված սյունը պարունակում է 365 V-ակերպ խորհրդապատկերներ։ Հետազոտողները կարծում են, որ յուրաքանչյուր «V» տառ նշանակում է մեկ օր, իսկ ողջ օրացույցը ընդգրկում է «12 լուսնային ամիսները՝ ի լրումն 11 լրացուցիչ օրերի», նշվել է Էդինբուրգի համալսարանի հայտարարությունում։
Բացի «V» խորհրդանշաններից, հետազոտողները ուսումնասիրել են «թռչնակերպ գազանի» պատկերը, որի վզին փորագրված է V-ակերպ ֆիգուր։ Այս նկարը կարող է նշանակել «ամռան գիշերահավասար այն ժամանակվա համար», երբ փորագրվել է։
Նկարները, որոնք, հավանաբար, արվել են մ.թ.ա. մոտ 10 850 թվականին, եղել են այդ ժամանակ տեղի ունեցած աստղակերպերի հարվածի գրառման միջոց։ Դրանք ցույց են տալիս, որ այդ վաղ բնակիչները կարող էին «գրի առնել արևի, լուսնի և համաստեղությունների մասին իրենց դիտարկումները արևային օրացույցի ձևով»։ Հետազոտողները կարծում են, որ աստղակերպի հարվածի ազդեցությունը, որը, հավանաբար, առաջ է բերել սառցե դարաշրջան, բավական էր, որպեսզի գոյացնի փոփոխություններ Գյոբեկլի թեփեում և անգամ հանգեցնել «նոր պաշտամունքի կամ կրոնի ձևավորման»։

Աղբյուրը՝ news.am