Աշխարհ

12.08.2024 11:31


Լիբանանի տարածքից Իսրայելի վրա է արձակվել շուրջ 30 արկ

Լիբանանի տարածքից Իսրայելի վրա է արձակվել շուրջ 30 արկ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն Telegram-ում հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ հավելելով, որ արձակման աղբյուրների ուղղությամբ հարվածներ են հասցվում:

«Հայտնաբերվել է շուրջ 30 արկ, որոնք Լիբանանից արձակվել են դեպի Կաբրիի շրջան. դրանցից մի քանիսն ընկել է բաց տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։

Օգոստոսի 11-ին The Times of Israel պարբերականը հաղորդել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակն անցած շաբաթվա ընթացքում հերթական զորավարժություններն է անցկացրել, որոնք նմանակել են մարտեր Լիբանանի տարածքում։

Իրադրությունն Իսրայել-Լիբանան սահմանին ավելի է սրվել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը