Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսում
Ավելի քան 1700հայկական բեռնատարներ ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ են գտնվում: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Վերջին տվյալներով` ընդհանուր առմամբ, հերթում ավելի քան 4 862 մեքենա է գրանցված տարբեր երկրներից։ Նրանցից Վրաստան մտնելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1761 հայկական բեռնատար։
Ներկա պահին կանաչ գոտում (սահմանային անցման կետում) 400 բեռնատար է գտնվում տարբեր երկրներից։
Մեկ շաբաթից ավելի է հսկայական հերթեր են պահպանվում Վերին Լարսի Ռուսաստանից դեպի Վրաստան տանող ճանապարհին։ Քաղաքացիները ստիպված են մի քանի ժամ սպասել իրենց հերթին, խցանումներ են նկատվում նաև չեզոք գոտում։
Խցանումները մեծանում են հանգստի սեզոնի և գյուղմթերքով բեռնված բեռնատարների մեծ հոսքի պատճառով:
Վիճակագրության համաձայն` ամեն օր Վերին Լարսով շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսում
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ են գտնվում: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Վերջին տվյալներով` ընդհանուր առմամբ, հերթում ավելի քան 4 862 մեքենա է գրանցված տարբեր երկրներից։ Նրանցից Վրաստան մտնելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1761 հայկական բեռնատար։
Ներկա պահին կանաչ գոտում (սահմանային անցման կետում) 400 բեռնատար է գտնվում տարբեր երկրներից։
Խցանումները մեծանում են հանգստի սեզոնի և գյուղմթերքով բեռնված բեռնատարների մեծ հոսքի պատճառով:
Վիճակագրության համաձայն` ամեն օր Վերին Լարսով շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru