«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չծնված երեխա է մահացել. ծննդկանի քույրը մեղադրում է բժիշկներին
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում չծնված երեխայի մահվան դեպք է արձանագրվել:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն ծրագրի համակարգող Գոհար Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ քույրը հղիության 36 շաբաթականում, բացարձակ առողջ և հասուն պտղով՝ 4կգ. 52 սմ, գերջրության ցուցանիշներով դիմել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ բժիշկների վերահսկողության տակ լինելու, փոքրիկ վտանգի դեպքում բժշկական պատշաճ օգնություն ստանալու համար, սակայն բժիշկների պատճառով գրանցվել է երեխայի սրտի կանգ:
«Քույրս հիվանդանոցում անցկացրել է 2 օր (ուրբաթ առավոտյան գնացել է հիվանդանոց, իսկ չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան): Քրոջս հետազոտության ցուցիչները ամեն օր ավելի վատն են, ինչը բավարար էր, որ բժիշկը ծննդազատում իրականացնի: Քույրս նույնիսկ ինքն է խնդրել, որ ժամանակից շուտ կեսարյան հատում կատարվի, բայց բժիշկները ոչինչ չեն ձեռնարկել, որոշել են սպասել, երեկոյան հետազոտության ժամանակ, որն ինչպես իրենք են նշում հավելյալ ուշադրության համար են արել, գրանցել են՝ երեխայի սիրտը չի զարկում. երեխան խեղդվել է: Ոչ մի կերպ չեն ընդունում, որ սխալն իրենցն է, նշել են՝ նույն բանը կարող էր պատահել նաև տանը»,-գրել է նա:
Նա նշել է՝ իրենց ընտանիքում մեկ ամսվա ընթացքում երկրորդ նման հանգուցալուծմամբ դեպքն է, մեկը մյուսից դաժան ու չսպասված:
«Ես չգիտեմ՝ մենք էս դեպքերից հետո, երբ և ինչպես ենք վերականգնվելու, չգիտեմ՝ ովքեր են կրելու էս ամենի պատասխանատվությունը: Բայց ուզում եմ, որ նման «բժիշկներն» արժանանան հանրային պարսավանքի, նման «բժիշկները» տեղ չունենան մեր հիվանդանոցներում, չխլեն կյանքեր, չփչացնեն ճակատագրեր: Արտյոմ Մաշուրյանը և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն էս դեպքի պատասխանատուներն են: Սա իրենց անգործության, սխալ որոշումների, և հանգստյան օրերին ժամանակ սպանելու արդյունք է»,-իր գրառման մեջ նշել է նա:
Tert.am-ը պարզաբանում ստանալու համար զանգահարեց բժիշկ Արտյոմ Մաշուրյանին, որը խնդրեց զանգահարել կես ժամից և խոստացավ պատասխանել մեր հարցերին: Կես ժամից զանգահարելուց հետո, նա ասաց՝ դիմել մամուլի խոսնակին: Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը Tert.am-ին նախ հայտնեց, որ դեպքից տեղյակ չէ, քանի որ արձակուրդում է, ապա նշեց, որ տեղեկանալուց հետո կզանգահարի և կասի ԲԿ-ի տեսակետը: Խոսնակը չզանգահարեց, որոշ ժամանակ սպասելուց հետո, մենք զանգահարեցինք, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին: