Քաղաքական

12.08.2024 18:00


Փակվեց 22 մլն ֆոնդ ունեցող գրադարանը, 72 աշխատակից մնաց գործազուրկ․ «Մայր Հայաստանի» անդամ (տեսանյութ)

Փակվեց 22 մլն ֆոնդ ունեցող գրադարանը, 72 աշխատակից մնաց գործազուրկ․ «Մայր Հայաստանի» անդամ (տեսանյութ)

Նիկոլն այսօր փակեց, ըստ իր` «Սովետից մնացած անպիտան մակուլատուրա»-ն՝ Գիտատեխնիկական գրադարանը, որը հարուստ է 22 միլիոն ֆոնդով, ապահովել է Հայաստանում այսօր խոշոր հարկատու համարվող ընկերությունների աշխատանքի մեկնարկը և ընթացքը։

Գրադարանն ունի 72 աշխատակից, ովքեր ցրտի, մթի, սովի ու պատերազմի տարիներին անտրտունջ աշխատել են, իսկ այսօր ՔՊԿ-ի ձեռքով համալրեցին գործազուրկների բանակը։

Իսկ թե ի՞նչ ճակատագիր կունենան գրադարանի ֆոնդերը, այս պահին անհայտ է։

Մանրամասները` տեսանյութում։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը