Քաղաքական

12.08.2024 21:55


Բուսաբանական այգում ծառերի հատման հետքերով․ «Մայր Հայաստանն» արձագանքել է ահազանգին (տեսանյութ)

Բուսաբանական այգում ծառերի հատման հետքերով․ «Մայր Հայաստանն» արձագանքել է ահազանգին (տեսանյութ)

Երևանցիների ահազանգով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության մի խումբ անդամներով կիրակի օրը՝ օգոստոսի 11-ին, եղանք Երևանի բուսաբանական այգում, որտեղ ընթանում էին շինարարական աշխատանքներ։ Զրուցեցինք աշխատակիցների հետ, տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանն է իրականացրել ծառահատումները։

Արձանագրենք, որ իրականացվել է մեծ ծավալի ծառահատում։ Այգում մեր այցի պահին արհեստական լճակի բետոնալցման աշխատանքներն էին ընթանում՝ 4980 քառ․ մետր, ոռոգման ջրի խողովակներ էին անցկացվում, ճեմուղու աշխատանքները կիսատ են, որովհետև ընդհանուր հայտարարի չեն գալիս, թե ինչով են կատարվելու ճեմուղու երեսպատման աշխատանքները։ Այ այստեղ է, որ ասում ենք՝ հարկ է, որ կոմպետենտ, բանիմաց, փորձառու մարդիկ լինեն պատասխանատու որոշումներ կայացնողները։

Երևանի քաղաքապետարանի 2023 թվականի կատարողական հաշվետվությունում կարդում ենք՝ Բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցման աշխատանքներ (պատվիրակված լիազորություններ) ծրագրով նախատեսված 250,000.0 հազար դրամի դիմաց ծախսը կազմել է 246,340.1 հազար դրամ՝ 98,5 %:

Մենք հետևողական ենք լինելու նաև այս աշխատանքների կատարման ընթացքին և մանրամասն տեղեկություններ կտրամադրենք ընթացքի մասին։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը