Լրահոս

13.08.2024 07:34


Բախվել են «Դուստր Մարիաննա» ընկերության «Mercedes»-ն ու առանց համարանիշների «ՎԱԶ-2101»-ը. կա վիրավոր

Բախվել են «Դուստր Մարիաննա» ընկերության «Mercedes»-ն ու առանց համարանիշների «ՎԱԶ-2101»-ը. կա վիրավոր

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավագ քննիչ Գասպարյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ֆրեդ Մանուկյանի վարած՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող Mercedes մակնիշի բեռնատարն ու 22-ամյա Հարութ Մուրադյանի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։


Այս խորագրի վերջին նյութերը