Լրահոս

13.08.2024 11:22


Քաղաքապետարանի հերթական սուտը (լուսանկար)

Քաղաքապետարանի հերթական սուտը (լուսանկար)

Ամիսներ առաջ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հարց տվեցի՝ ե՞րբ են պատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի՝ Ներքին Շենգավիթի բոլոր փողոցներում առկա «խրամատները»՝ փոսերը, ասֆալտապատեն։

Պատասխանը եղավ ինչպես կանխատեսում էի՝ մի քանի օրից անձրևները դադարելուն պես։

Անցել է երկու ամիս, փոսերը ավելացել ու շատացել են։

Երեկ անգործների ու ապիկարների «ղեկավարը» հորդորում էր քաղաքացիներին փողոցներին ու մայթերին ավազ-բետոն շաղախ չանեն՝ կեղտոտելով ու վնասելով դրանք։

Իրականությունը՝ քաղաքացիներն ուրիշ ճար չունենալով՝ սեփական գրպանից ստիպված գումար են ծախսում, բետոնե լիցքով փակելով, գոնե ժամանակավոր անցանելի դարձնելով փողոցները։

Ամեն բան ստի ու կեղծիքի վրա հիմնված ասֆալտապետության ֆենոմենը։

Ասե՛ք, անե՛նքի հերթական «մուտիլովկեն» շարքից…

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը