Յոթ ամսում շուրջ 32.000 հնդիկներ Հայաստանի մուտքի վիզա են ստացել
Այս տարվա յոթ ամսիների ընթացքում ավելացել է ՀՀ մուտքի վիզա ստացած Հնդկաստանի քաղաքացիների թիվը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստացված տվյալները:
Մասնավորապես՝ 2024թ-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ մուտքի վիզա են ստացել Հնդկաստանի 31․924 քաղաքացիներ, ինչը 2109-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2024թ. յոթ ամիսների ընթացքում ՀՀ-ում կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի 858 քաղաքացիներ, որից ուսման հիմքով՝ 159 անձ, աշխատանքային գործունեություն իրականացնելու հիմքով՝ 646 անձ։
Հնդկաստանի քաղաքացիների մեծ հոսք դեպի ՀՀ գրանցվել էր նախորդ տարի: Մասնավորապես 2023 թվականի ընթացքում ՀՀ մուտքի վիզա են ստացել Հնդկաստանի 67.609, իսկ 2022 թվականի ընթացքում՝ 25.062 քաղաքացիներ:
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ նախորդ տարի ՀՀ մուտքի վիզա ստացած Հնդկաստանի քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը պայմանավորված էր 2022 թվականին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու գործընթացում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով, երբ Հնդկաստանի քաղաքացիներին առանց որևէ սահմանափակման հնարավորություն ընձեռնվեց էլեկտրոնային մուտքի վիզա ստանալ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ ներքին գործերի նախարարությունը 2024թ. փետրվարին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ փորձելով հստակ կանոնակարգել ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը: Ըստ ՆԳՆ-ի՝ նախագծի ընդունումը թույլ կտա վերահսկելի դարձնել մի շարք երկրներից՝ այդ թվում Հնդաստանից միգրացիոն հոսքերը և կանխել անօրինական միգրացիայի արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը։