Քաղաքական

13.08.2024 16:01


Սպիտակի ՔՊ-ական համայնքապետը նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի. «Հրապարակ»

Սպիտակի ՔՊ-ական համայնքապետը նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի. «Հրապարակ»

Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի՝ տեղական բյուջեի հաշվին։ 2024 թվականի արտադրության ամենագնացը Սպիտակի համայնքապետարանի 6 ծառայողական մեքենաներից մեկն է, որոնց գնման համար համայնքի ավագանին միաձայն կողմ է քվեարկել։ Այս մասին գրում է «Հրապարակը»:

«88-ի երկրաշարժից տասնամյակներ անց Սպիտակում այսօր էլ արդիական է «աղետի գոտի» հասկացությունը, բայց արի ու տես՝ ՔՊ-ական տեղական իշխանիկը որոշել է ամենագնացով շրջել՝ թերևս մտածելով՝ ումից է պակաս ինքը, եթե նախկինում ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր «պադավատապետությունն», իսկ այսօր Հայաստանը դարձրել է սուպերպատավադատապետություն, ինչու ինքը չի կարող իրեն նմա ճոխություն թույլ տալ։

Քաջայր Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել գնման նպատակահարմարության և անհրաժեշտության մասին՝ պատճառաբանելով․ «Թաղման եմ մասնակցում, համ էլ արձակուրդում եմ, հետո»,-ասաց ու անջատեց հեռախոսը»,- գրել է «Հրապարակը»։

Այս խորագրի վերջին նյութերը