Լրահոս

13.08.2024 17:01


25-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է Արզնի-Շամիրամ ջրանցքում

25-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է Արզնի-Շամիրամ ջրանցքում

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում գտնվող եկեղեցու հարևանությամբ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է գյուղով հոսող ջրանցքը։

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրում Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Գագիկ Մադոյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը, որը ունեցել է մոտ 5-6 մետր խորություն։ Վարորդը ինքնակամ դուրս է եկել ավտոմեքենայից, ապա ջրանցքից։

Այս խորագրի վերջին նյութերը