Աշխարհ

13.08.2024 17:29


«Ես խարդախության զոհ եմ դարձել». Լարիսա Դոլինան խաբեբաներին ավելի քան 150 մլն է փոխանցել

«Ես խարդախության զոհ եմ դարձել». Լարիսա Դոլինան խաբեբաներին ավելի քան 150 մլն է փոխանցել

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան խարդախների զոհ է դարձել։ Այդ մասին երգչուհին պատմել է Telegram–ի իր ալիքում։

«Իմ նկատմամբ բավական հնարամիտ և ծրագրված գործողություններ են իրականացվել։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ինձ տուժած են ճանաչել, իսկ բնակարանիս վրա կալանք է դրվել»,-ասել է Դոլինան։

Երգչուհու խոսքով` նախաքննությունը պարզել է, որ խարդախները Ուկրաինայի տարածքում են գտնվում։ Նրանք հասանելիություն են ստացել երգչուհու սոցցանցային էջերին և «հրեշավոր ուղերձ հրապարակել, որում որևէ ճշմարիտ խոսք չկա»։ Նա հավելել է, որ նախաքննության շահերից ելնելով` այլ մեկնաբանություններ տալ չի կարող։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Դոլինան իբր վաճառել է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանն ու ավելի քան 180 մլն ռուբլի փոխանցել խաբեբաներին։ Խարդախները, ներկայանալով որպես հատուկ ծառայությունների աշխատակիցներ, Դոլինային համոզել են վաճառել անշարժ գույքը, քանի որ նրա բնակարանով հետաքրքրվել են խարդախները։ Դոլինան շտապ վաճառել է բնակարանը և նույնքան արագ, ինչպես իրեն խորհուրդ են տվել չարագործները, փոխանցել գումարը իր «անվտանգ հաշվին», որն իրականում խարդախներինն է եղել։

Երգչուհու տան մոտ 5 անձ է ձերբակալվել, որոնք փորձել են ներխուժել նրա բնակարան` վստահեցնելով, թե նոր սեփականատերերն են։ Այժմ նրանց հարցաքննում են։ Պարզվել է, որ երգչուհուն և «նոր սեփականատերերին» խաբել են խարդախները։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը