Սիրիայում երկրաշարժից առնվազն 65 մարդ է վիրավորվել
Սիրիայում առնվազն 65 մարդ է վիրավորվել օգոստոսի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը գտնվել է Համայի նահանգի արևելքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ տուժածներն ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Հանրապետության արտակարգ ծառայությունները, այդ թվում՝ շտապօգնությունը, բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։
Օգոստոսի լույս 13-ի գիշերը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է 5,5 մագնիտուդով երկրաշարժի մասին, որի էպիկենտրոնը գտնվել է Սալամիյա (Համայի նահանգ) քաղաքից 4 կմ դեպի արևմուտք։ Օջախն ընկած է եղել է 7 կմ խորության վրա։ Հալեպում և Տրիպոլիում ստորգետնյա ցնցումներն զգացվել են առավել ուժգին, տեղի բնակիչները խուճապահար հեռացել են տներից և դուրս վազել փողոցներ՝ վախենալով ավերումներից: Ստորգետնյա ցնցումների մասին հաղորդումներ են ստացվել նաև հարևան Հորդանանից։
Սիրիայի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տնօրեն Ռայիդ Ահմադը Sham FM ռադիոկայանին հայտնել է, որ երկրագնդի մակերևույթի տատանումները կարող են նախորդել ավելի ուժգին երկրաշարժի, որը տեղի կունենա Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում: