Լրահոս

14.08.2024 08:49


Միջադեպ՝ 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդի և «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետի միջև

Միջադեպ՝ 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդի և «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետի միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Երևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան խճուղի և «Կորեայի Ձոր» խաչմերուկից շտապօգնության 16 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մոտ 35 տարեկան անգիտակից տղամարդու:

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի թիվ 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդ 27-ամյա Դերենիկ Թ․-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ «Կորեայի Ձոր»-ում ժամը 09։30-ից մինչև ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ՓԲԸ տնօրեն Վահե Բաբաջանյանը հարվածներ է հասցրել իր դեմքին՝ վերցնելով հեռախոսը սպառնացել, որ կվերացնի ընտանիքի անդամներին:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բաբաջանյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետն է։

Ոստիկանները ձեռնարկվում են միջոցառումներ՝ Վ. Բաբաջանյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը