Կոտայքի մարզում գողացել են «Իդրամ» վճարային տերմինալը, որում եղել է 2 մլն դրամ
Oգոստոսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Համլետ Ա․-ն և հայտնել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցից գողացել են «Իդրամ» վճարային տերմինալը, որից հետո գցել են Զորավար Անդրանիկի արձանի հետնամասում:
Ինչպես հայտնում է shamshyan.com, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մինասյանի գլխավորությամբ։
Տեղում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Սիմոն Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 3-ի՝ ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 4-ի՝ ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրելու եղանակով իր բարեկամին պատկանող, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի 2-րդ շենքի մոտ առկա «Իդրամ» վճարահաշվարկային տերմինալից գողացել են 2 մլն դրամ գումար:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։