Լրահոս

02.05.2009 12:56


ՕԵԿ–ականները Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից տեղյակ չե՞ն

ՕԵԿ–ականները Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից տեղյակ չե՞ն

Այսօր «7օր»-ը «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարներից փորձել է ճշտել, թե ի՞նչ կարծիք ունեն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մայիսմեկյան ելույթի մասին ընհանրապես, և հատկապես՝ այն հատվածի, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը և պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ Իսկ միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը։

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարվել է պատասխանել «7օր»-ի հարցին՝ պատճառաբանելով, թե շտապում է։

Նույն կերպ վարվել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը։

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասել է, թե երեկ է վերադարձել գործուղումից և տեղյակ չէ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից։

Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ նախօրեին հանրապետությունում գտնվող ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանից, սակայն նա էլ ասել է, որ ժամանակ չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին ծանոթանալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը