Լոբի մաքրող Աննա Հակոբյանի համար 700 հազար դոլարով զրահապատ մեքենա՞ են գնել․ կեցցե՛ հեծանիվը
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ամեն բան անում են, որպեսզի կարողանան ժողովրդին համոզել, թե իրենցից մեկն են ու իրենց կյանքը չի փոխվել 2018-ից հետո: Հենց այս նպատակով է, որ առ այսօր Փաշինյանը չի փոխել իր էժանագին բուլատից ատամը, որով Կուստուրիցայի ֆիլմի «ցիգան» հերոս է հիշեցնում:
Փաշինյանի բուլատից ատամը կարծես այդքան էլ էֆեկտիվ չէ, ուստի նրանք ընտանիքով ինչ օյին ասես ժողովրդի գլխին չեն խաղում: Մեկ Աշոտ Փաշինյանը գարեջուր վաճառող է դառնում, մեկ գովազդային վահանակ փակցնող: Մեկ Աննա Հակոբյանը կառավարական ամառանոցը վերածում է իրենց 3-րդ մասի բոստանի ու բադրջան-բիբար է մշակում: Փաշինյանը փողոցներից բիչոկ ու աղբ է հավաքում: Սա էլ բավարար չէր, Փաշինյանը օրերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ Աննա Հակոբյանին անվանում էր լոբի մաքրող: Կարճ ասած՝ Փաշինյանն ու կինը կաշվից դուրս են գալիս, որպեսզի աղքատ երեւան, բայց չի ստացվում, չեն կարողանում Հայաստանի նման փոքր երկրում իրենց իրական կյանքը գաղտնի պահել:
Օրերս մենք գրել էինք, որ Աննա Հակոբյանի համար նոր մեքենա են գնել, Lexus LX600 ultra luxury, որն արժե 200-250 հազար դոլար: Մեր հրապարակումից հետո մեզ հետ կապվեց մի մասնագետ, որ մանրամասն ներկայացրեց, որ իրականում Աննա Հակոբյանի մեքենան գերթանկարժեք զրահով է պատված եւ այդ 250 հազար դոլարին պետք է ավելացնել եւս 450 հազարը գործարանային զրահապատման համար: Ստացվում է, որ պետության հաշվին Փաշինյանի լոբի մաքրող կնոջ համար 700 հազար դոլարանոց մեքենա են գնել:
Փորձեցինք կապ հաստատել Աննա Հակոբյանի գրասենյակի հետ, այնուհետեւ կառավարության մամուլի բաժնի հետ, որպեսզի հասկանանք, թե Հայաստանում Աննա Հակոբյանից բացի քանի՞ լոբի մաքրող ունի նման մեքենա: Մեզ պետք էր նաեւ հասկանալ, արդյոք իրականում մեքենան զրահապա՞տ է, եթե այո, ապա ումի՞ց եւ ինչո՞ւ է վախենում Աննա Հակոբյանը:
Հ․Գ․ Ժողովրդի հաշվին գերշքեղ կյանքին զուգահեռ Փաշինյանն ու իր կինը չեն մոռանում մեկ-մեկ հեծանիվով շրջել և գրել՝ կեցցե՛ հեծանիվը։ Ինչ խոսք կեցցե՛ հեծանիվը։

Աղբյուրը՝ politik.am